Անցնել բովանդակությանը
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 391. Անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 391. Անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ

1. Զինված ընդհարման ժամանակ պետի կամ պաշտոնատար անձի կողմից, իր լիազորությունների սահմաններում, բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից սույն օրենսգրքի 387-րդ և 390-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները կանխելու համար, եթե նա իմացել կամ իր տրամադրության տակ տեղեկություն է ունեցել, որը պետք է նրան տվյալ իրադրությունում թույլ տար եզրակացնել, որ իր ենթական կատարում կամ մտադրվում է կատարել նման խախտում, և եթե իր իրավասության սահմաններում նա չի ձեռնարկել գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները՝ այդպիսի խախտումը թույլ չտալու կամ այն կանխելու համար՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է անզգուշությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Զինված ընդհարման ժամանակ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իր ենթակային՝ ոչ մեկին ողջ չթողնելու կամ ակնհայտ հանցավոր այլ հրաման կամ կարգադրություն տալը, որն ուղղված է սույն օրենսգրքի 387-րդ և 390-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների կատարմանը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասնհինգ տարի ժամկետով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։