Անցնել բովանդակությանը
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 96. Դատվածության մարումը

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 96. Դատվածության մարումը

1. Ազատազրկման հետ չկապված պատիժը կրելուց հետո անձի դատվածությունը համարվում է մարված:

2. Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝

1) մեկ տարվա՝ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.

2) երեք տարվա՝ ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.

3) հինգ տարվա՝ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։