Անցնել բովանդակությանը
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 396. Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելը

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 396. Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելը

1. Միջազգային պաշտպանությունից օգտվող օտարերկրյա պետության ներկայացուցչի կամ միջազգային կազմակերպության աշխատակցի կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամների, ինչպես նաև միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց ծառայողական կամ բնակելի շենքերի կամ տրանսպորտային միջոցների վրա հարձակվելը, եթե այդ գործողությունները կատարվել են պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակներով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնաս են պատճառել կամ զուգորդվել են գույք կամ կարևոր փաստաթղթեր ոչնչացնելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից տասներկու տարի ժամկետով: (396-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։