Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-05։Բացել գործող տեքստը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 20 · ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 166. Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը

գործել է մինչև 2008-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 166. Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար ոգելից խմիչքների օգտագործման, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործման, պոռնկության, թափառաշրջիկության կամ մուրացկանության, պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են երկու և ավելի անձանց նկատմամբ,

2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով:

(166-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։