ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 32 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 372. Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը
Հոդված 372. Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը
1. Զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները, ինչպես նաև իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը կորցնելը կամ փչացնելը, որը կատարվել է դրանց պահպանության կանոնների խախտմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: