Հոդված 367. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
Հոդված 367. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է եղել տվյալ պահակը կամ պարեկը՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով: