Հոդված 10
Հոդված 10
Կողմերն ապահովում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության մեջ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների նկատմամբ իրավունքների պահպանման ընթացակարգերի մասին այնպիսի դրույթների ներառումը, որոնք նախատեսում են սույն համաձայնագրում նախատեսված իրավունքների ցանկացած խախտման դեմ ուղղված արդյունավետ միջոցներ, ներառյալ՝ այդպիսի խախտումների կանխարգելմանն ուղղված հրատապ միջոցները և խախտումների դեպքերի համար վարչաիրավական պատժամիջոց հանդիսացող միջոցները։ Այս ընթացակարգերը պետք է ապահովեն օրինական առևտրի պաշտպանությունը չարաշահումներից և խոչընդոտեն առևտրում արգելքների ստեղծումը։