Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սույն համաձայնագրի իրագործումն ապահովելու նպատակով Կողմերը, առաջնորդվելով սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ,

համատեղ ծրագրում և իրականացնում են զետեղված կեղծ ապրանքային նշաններով և աշխարհագրական նշումներով ապրանքների արտադրման և իրացման, այդ թվում՝ դրանց արտահանման կամ ներմուծման, ինչպես նաև ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների պահպանման հետ կապված այլ իրավախախտումների նախականխմանը, բացահայտմանը, կանխմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,

հարցման դեպքում փոխանակում են տեղեկատվություն՝

այն հարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մասին, որոնց վրա տարածվում է սույն համաձայնագրի գործողությունը,

սույն համաձայնագրի մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից բացահայտված՝ զետեղված կեղծ ապրանքային նշաններով և աշխարհագրական նշումներով ապրանքների արտադրման և իրացման փաստերի, դրանց արտահանման կամ ներմուծման փորձերի մասին,

սույն համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների վրա զետեղված ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների մասին,

աջակցում են արդյունաբերական սեփականության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը,

անցկացնում են սեմինարներ և համաժողովներ,

համագործակցում են մտավոր սեփականության բնագավառում կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման հարցում,

իրականացնում են համապատասխան մեթոդական և հատուկ գրականության փոխանակում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։