Հոդված 20
Հոդված 20
Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սույն համաձայնագրի մասնակից պետությունների համար դադարում է «Կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված միջոցների մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի գործողությունը։
Կատարված է Մինսկ քաղաքում 2021 թվականի մայիսի 28-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն համաձայնագիրն ստորագրած պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից`
[ստորագրություն] (վերապահումով)
Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
[ստորագրություն] (վերապահումով)
Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Թուրքմենստանի Կառավարության
կողմից`
/ստորագրություն/
Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ուկրաինայի Կառավարության
կողմից`
Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից`
------------------------------
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին 2021 թվականի մայիսի 28-ի համաձայնագրին
Համաձայնագրի դրույթներն Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվելու մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումը և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների նորմալացումը։
Ադրբեջանի Հանրապետության
վարչապետ՝ [ստորագրություն] Ալի Ասադով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի 2021 թվականի մայիսի 28-ի որոշման առնչությամբ
«ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի 2021 թվականի մայիսի 28-ի որոշման առնչությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից վերապահում ներկայացնելու կապակցությամբ հայկական կողմն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
Համաձայնագրի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվելու մինչև Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների ամբողջական վերացումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական դիվանագիտական լուծումը՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված նպատակներին հասնելու շահերից ելնելով։
Հայաստանի Հանրապետության
փողվարչապետի պաշտոնակատար՝
[ստորագրություն] Մ. Հ. Գրիգորյան