Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կողմերն ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների մասով նախատեսում են պաշտպանության իրավական միջոցներ, որոնք թույլ են տալիս կանխել՝

1) ապրանքը նշագրելու կամ ներկայացնելու ժամանակ ցանկացած միջոցի օգտագործումը, որը մատնանշում կամ առաջացնում է այնպիսի ասոցիացիա, որ տվյալ ապրանքը ծագում է իսկական ծագման վայրից տարբերվող աշխարհագրական շրջանից այնպես, որ դա ապրանքի ծագման վայրի և հատկությունների առումով կարող է մոլորության մեջ գցել սպառողին.

2) ցանկացած այնպիսի գործածություն, որը «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիայի 10-bis հոդվածի իմաստով անբարեխիղճ մրցակցության ակտ է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։