Հոդված 2
Հոդված 2
Ընդհանուր դրույթներ
1. Կողմերը, սույն համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որի մասնակիցն են իրենք, համագործակցում են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը, հայտնաբերումը, կանխումը, բացահայտումն ու քննությունն ապահովելու նպատակներով։
2. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ կազմակերպական և իրավական միջոցներ՝ սույն համաձայնագրի դրույթները կատարելու համար։
3. Կողմերը ձգտում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում ազգային օրենսդրությունների մոտարկմանը։