Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Քրեորեն պատժելի արարքները

1. Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, որպես քրեորեն պատժելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ճանաչում են հետևյալ արարքները, եթե դրանք կատարվել են դիտավորյալ՝

ա) տեղեկատվության ոչնչացում, բլոկավորում, ձևափոխում կամ պատճենահանում, տեղեկատվական (համակարգչային) համակարգի աշխատանքի խախտում՝ օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվությանը չարտոնված մուտքի միջոցով.

բ) վնասաբեր ծրագրերի ստեղծում, օգտագործում կամ տարածում.

գ) համակարգչային համակարգի շահագործման կանոնների խախտում դրան հասանելիություն ունեցող անձի կողմից, ինչը հանգեցրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացման, բլոկավորման կամ ձևափոխման, եթե այդ արարքը էական վնաս կամ ծանր հետևանքներ է հասցրել.

դ) գույքի հափշտակում՝ համակարգչային համակարգում մշակվող, մեքենայական կրիչներով պահվող կամ տվյալների փոխանցման ցանցերով փոխանցվող տեղեկատվությունը փոփոխելու միջոցով կամ համակարգչային համակարգի մեջ կեղծ տեղեկատվություն ներմուծելու միջոցով կամ օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվությանը չարտոնված հասանելիության հետ զուգորդմամբ։

ե) անչափահասի պատկերով պոռնկագրական նյութերի կամ պոռնկագրական առարկաների տարածում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցի կամ էլեկտրոնային կապի այլ ուղիների օգտագործմամբ.

զ) պաշտպանված համակարգչային համակարգին կամ ցանցին չարտոնված հասանելիություն ստանալու հատուկ ծրագրային կամ ապարատային միջոցների պատրաստում՝ իրացման նպատակով, կամ իրացում.

է) հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող համակարգչային համակարգերի և տվյալների բազաների ապօրինի օգտագործում, ինչպես նաև հեղինակության յուրացում, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել.

ը) սահմանված կարգով ծայրահեղական ճանաչված կամ ահաբեկչական գործունեության իրականացման կամ ահաբեկչության արդարացման կոչեր պարունակող նյութերի տարածում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցի կամ էլեկտրոնային կապի այլ ուղիների օգտագործմամբ։

2. «Էական վնաս», «ծանր հետևանքներ» և «էական կորուստ» հասկացությունների սահմանումը գտնվում է Կողմերի իրավասության շրջանակներում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։