Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը

1. Սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների՝ աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների (այսուհետ՝ հարցում) հիման վրա։ Տեղեկատվությունը կարող է տրամադրվել մյուս Կողմի իրավասու մարմնին առանց հարցման, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում նշված իրավասու մարմնի համար։

2. Հարցումն ուղարկվում է գրավոր։ Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են փոխանցվել կապի տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ բանավոր, սակայն դրանից հետո երեք օրվա ընթացքում դրանք պետք է գրավոր հաստատվեն։

Հարցումը և կատարված հարցման նյութերը կարող են փոխանցվել կապի տեխնիկական ուղիներով այն դեպքում, երբ այդ մասին առկա է երկկողմ պայմանավորվածություն Կողմերի իրավասու մարմինների միջև կամ այդ ուղիները սահմանված են այլ միջազգային պայմանագրերով, որի մասնակիցն են Կողմերը։

3. Հարցումը պետք է պարունակի՝

ա) հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի և հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի անվանումը.

բ) գործի էության շարադրումը.

գ) հարցման նպատակի և հիմնավորման նշումը.

դ) հարցվող գործողության բովանդակությունը.

ե) հարցման կատարման ցանկալի ժամկետները.

զ) ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման կատարման համար՝ ներառյալ համապատասխան փաստաթղթերը կամ դրանց հաստատված պատճենները.

է) հղում սույն համաձայնագրին։

4. Գրավոր փոխանցված կամ հաստատված հարցումն ստորագրվում է՝

ա) հարցում ուղարկող իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և կնքվում իրավասու մարմնի զինանշանային կնիքով՝ այն դեպքում, երբ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է իրավասու մարմինների ոչ պրոֆիլային ստորաբաժանումների միջև.

բ) իրավասու մարմնի ինքնուրույն կենտրոնական պրոֆիլային ստորաբաժանման ղեկավարի կողմից և կնքվում իրավասու մարմնի ինքնուրույն կենտրոնական պրոֆիլային ստորաբաժանման զինանշանային կնիքով՝ այն դեպքում, երբ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է իրավասու մարմինների ինքնուրույն կենտրոնական պրոֆիլային ստորաբաժանումների միջև։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։