Հոդված 11
Հոդված 11
Հարցման կատարումը մերժելը
1. Սույն համաձայնագրի շրջանակներում հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ենթադրում է, որ հարցման կատարումը՝
կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ ազգային շահերին, հասարակական կարգին, ինչպես նաև քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին.
հակասում է հարցում ստացող Կողմի ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին։
2. Հարցման կատարումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնում է իր որոշման մասին։