Հոդված 5
Հոդված 5
Համագործակցության ձևերը
Սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերի իրավասու մարմինները համագործակցում են հետևյալ ձևերով՝
ա) տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝
տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց հետ կապ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ,
նշված ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության ձևերի ու մեթոդների վերաբերյալ,
տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կատարման եղանակների վերաբերյալ,
տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության հետ կապված հարցերը կարգավորող՝ Կողմերի ազգային օրենսդրության կամ միջազգային պայմանագրերի վերաբերյալ.
բ) տեղեկատվության ստացման գործում աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների կատարում, որը կարող է նպաստել հարցում ուղարկող Կողմի քաղաքացու նկատմամբ կամ հարցում ուղարկող Կողմի տարածքում կատարված հանցագործության կանխարգելմանը, հայտնաբերմանը, կանխմանը, բացահայտմանը և քննությանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումների կատարում.
գ) համակարգված միջոցառումների ու գործողությունների պլանավորում և անցկացում՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելմանը, հայտնաբերմանը, կանխմանը, բացահայտմանն ու քննությանը.
դ) աջակցության ցուցաբերում՝ կադրերի նախապատրաստման ու որակավորման բարձրացման գործում, այդ թվում՝ մասնագետների ստաժավորման անցկացման, համաժողովների, սեմինարների ու ուսումնական դասընթացների կազմակերպման միջոցով.
ե) տեղեկատվական համակարգերի ու ծրագրային արտադրանքի ստեղծում, որոնք ապահովում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության հետ կապված խնդիրների կատարումը.
զ) հրապարակումների ու գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտությունների անցկացում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ.
է) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտերի, գիտատեխնիկական գրականության փոխանակում.
ը) ծրագրային արտադրանքի ու որոշումների փոխանակում, որոնք օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության գործում՝ փոխգործակցության ու փորձի փոխանակման շրջանակներում.
թ) տվյալների համակարգչային համակարգերում պահվող տեղեկությունների պահպանվածության անհապաղ ապահովման մասին հարցման կատարում.
ժ) փոխադարձ ընդունելի այլ ձևեր։