Հոդված 7
Հոդված 7
Հարցումը կատարելը
1. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի կողմից նշված ժամկետներում հարցման լիարժեք և որակյալ կատարումն ապահովելու համար։
2. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինն անհապաղ ծանուցվում է հարցման կատարումը խոչընդոտող կամ կատարումն էապես ուշացնող հանգամանքների մասին։
3. Եթե հարցման կատարումը չի գտնվում հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի լիազորությունների շրջանակներում, ապա տվյալ իրավասու մարմինն այն անհապաղ փոխանցում է հարցում ստացող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին ծանուցում է հարցման նախաձեռնողին։
4. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցում ստացող Կողմի օրենսդրությունը։
5. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը, հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով, կարող է տրամադրել վերջինիս ներկայացուցիչների ներկայության հնարավորությունը՝ հարցման կատարման ժամանակ։
6. Եթե հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ենթադրում է, որ հարցման կատարումը կարող է խանգարել քրեական հետապնդմանը կամ հարցում ստացող Կողմի տարածքում իրականացվող այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել որպես անհրաժեշտ սահմանված պայմանների պահպանման հետ, հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի հետ խորհրդակցություններից հետո։ Եթե հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը համաձայն է աջակցություն ցուցաբերել առաջարկված պայմաններով, ապա նա պետք է պահպանի այդ պայմանները։
7. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնին հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնում է հարցման կատարման արդյունքների մասին։