Հոդված 8
Հոդված 8
Տեղեկատվության գաղտնիությունը
1. Կողմերի իրավասու մարմիններն ապահովում են սույն համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունների, այդ թվում՝ հարցում ստանալու փաստի ու դրա բովանդակության գաղտնիությունը, եթե հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինն անցանկալի է համարում դրա հրապարակումը։
2. Հարցման կատարման ժամանակ գաղտնիության պահպանման անհնարինության դեպքում հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն այդ մասին տեղեկացնում է հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնին՝ այդպիսի պայմաններում հարցման կատարման հնարավորության մասին որոշում ընդունելու համար։
3. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի՝ այդպիսի պայմաններում հարցման կատարման մասով անհամաձայնության դեպքում, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ծանուցվում է համապատասխան որոշման մասին։