Հոդված 9
Հոդված 9
Հարցումը կատարելու արդյունքներն օգտագործելը
1. Հարցումը կատարելու արդյունքները չեն կարող օգտագործվել՝ առանց դրանք տրամադրած՝ հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի համաձայնության՝ դրանց հարցման և տրամադրման նպատակներից տարբեր այլ նպատակներով։
2. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը հարցման կատարման արդյունքները կարող է օգտագործել այլ նպատակներով՝ միայն հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ։ Այդպիսի դեպքերում հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի կողմից սահմանված հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները։