ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը
1. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են լինել ազատ մաքսային պահեստներ: Վերջիններիս տարածքները համարվում են որպես Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գտնվող տարածքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի, ինչպես նաև ազատ մաքսային պահեստների սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը: