ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 7 · ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 62. Մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը
Հոդված 62. Մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը
1. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանությունն իրականացվում է սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Պահպանությունն իրականացնող անձինք պարտավոր են`
ա) թույլ չտալ ապրանքների դուրսբերումը մաքսային պահեստից, բացառությամբ մաքսային հսկողության նպատակներով կամ մաքսային ռեժիմների փոփոխության դեպքերի.
բ) չխոչընդոտել մաքսային հսկողության իրականացմանը.
գ) մաքսային մարմինների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով.
դ) իրականացնել ապրանքների շարժի հաշվառում և դրանք ներկայացնել մաքսային մարմիններին` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով: