Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-01-ից մինչև 2002-06-12։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 88. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքերը

գործել է մինչև 2002-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 88. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման դեպքերը

1. Հայտարարատուի որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունվում, եթե`

ա) հայտարարատուն չի ներկայացնում ապրանքների` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր.

բ) հայտարարատուն մաքսային մարմիններին չի ներկայացնում սույն օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը.

գ) ապրանքներ տեղափոխող անձի համար գոյություն ունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքատեսակը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.

դ) ապրանքի ձեռքբերման գինը պայմանավորված է որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել` ելնելով ապրանքի արժեքից.

ե) ապրանքներ տեղափոխող անձի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջացած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն անցնում է վաճառողին (եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետին համապատասխան լրացում կատարել).

զ) գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը գնորդի և վաճառողի փոխկապակցվածության պատճառով ակնհայտ ցածր է:

2. Սւյն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից` սույն օրենսգրքի 83 հոդվածին համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:

3. Սւյն հոդվածի 1-ին կետի «բ»-«զ» ենթակետերով նախատեսված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից` սույն օրենսգրքի 89-94 հոդվածների համաձայն:

4. Սույն հոդվածի նպատակներով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի կողմից տրամադրված և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն կետի նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։