Հոդված 36. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձանց համար ծագող պարտավորությունները

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե վերամշակման նպատակով ներմուծված և սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների ժամանակավոր պահպանմանը, պարտավոր է`
ա) դրանց արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում վճարել «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված ապրանքների ներմուծման օրվանից, կամ`
բ) սույն հոդվածի «ա» կետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել «ա» կետում նշված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից: