Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-10-26-ից մինչև 2010-03-04։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը

գործել է մինչև 2010-03-04Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը և մաքսային սահմանը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են լինել ազատ մաքսային պահեստներ և ազատ տնտեսական գոտիներ, որոնց տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գտնվող տարածքներ:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:

(5-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։