Հոդված 55. Սահմանված ժամկետում հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորության խախտման հետևանքով առաջացող պարտավորություններից ազատելը
Հոդված 55. Սահմանված ժամկետում հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորության խախտման հետևանքով առաջացող պարտավորություններից ազատելը
Ապրանքներ տեղափոխող անձինք չեն ստանձնում սույն օրենսգրքի 36, 40, 44 և 50 հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե սահմանված ժամկետում հետագա արտահանման (հետագա ներմուծման) պարտավորությունը նրանց կողմից խախտելն արդյունք է անհաղթահարելի ուժի գործողության, ոչ բնականոն պայմաններում տեղափոխման կամ պահպանման, բնական մաշվածության, ինչպես նաև պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով ապրանքների ոչնչացման, կորստի կամ այլ պատճառով անհնարինության, եթե այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով:
(Վերնագիրը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, 30.04.08 ՀՕ-56-Ն)
(55-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)