ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ
Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը
Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը
1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները։
2. Մաքսային սույն ռեժիմի շրջանակներում՝
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների։
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-66-Ն)
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-66-Ն)
(33-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն)