ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հոդված 97.2. Մաքսային վճարների վճարման ժամկետները
Հոդված 97.2 . Մաքսային վճարների վճարման ժամկետները
1. Մաքսային վճարները վճարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Մաքսային վճարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ուշ, քան մաքսային վճարների վճարման պարտավորության առաջացման պահից 30 օրացուցային օր: Երաշխիքը վճարողին չի ազատում սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ժամկետում մաքսային վճարները չվճարելու համար նախատեսված տույժերի և տուգանքների վճարումից:
(97.2 հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-56-Ն)
գ լ ու խ 17
մաքսատուրքեր