Հոդված 23. Մաքսային ռեժիմի ընտրությունը և փոփոխությունը
Հոդված 23. Մաքսային ռեժիմի ընտրությունը և փոփոխությունը
1. Անկախ ապրանքների և տրանսպորտային միջոցների բնույթից և քանակից` անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում սույն օրենսգրքի համաձայն դրանք գտնվում են մաքսային հսկողության ներքո: Սույն կանոնին ենթակա չէ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմի փոփոխությունը, որը կատարվում է սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում դրանք պահպանվում են ազատ մաքսային պահեստում: