Հոդված 239. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
Հոդված 239. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
1. Մաքսային մարմինները պատասխանատվություն են կրում իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված կորստի կամ վնասի համար:
Մաքսային մարմինների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված կորուստները կամ վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մաքսային մարմինների օրինական գործողությունների հետևանքով պատճառված կորուստները և վնասները փոխհատուցման ենթակա չեն:
2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կողմից կայացված ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: