Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-10-26-ից մինչև 2010-03-04։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 9.1 · ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 67.1

գործել է մինչև 2010-03-04Բացել ARLIS-ում

Հոդված 67.1.

Ազատ տնտեսական գոտու հիմնումը

1. Ազատ տնտեսական գոտին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված տարածք է՝ մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ, որտեղ «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են իրականացվել սույն օրենսգրքի 47.2 հոդվածով նախատեսված գործողությունները։

2. Ազատ տնտեսական գոտու սահմանագիծը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետորեն ապահովելու այդ տարածքի մեկուսացվածությունը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից, որպեսզի բացառվեն մաքսային հսկողությունից դուրս ապրանքների մուտքն ու ելքը գոտուց։ Ազատ տնտեսական գոտին չի կարող շահագործվել, մինչև չապահովվի սույն կետում նշված պայմանը։ Սահմանագծի տեխնիկական չափանիշները սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

(67.1 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։