Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-25-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 97.1. Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ տնօրինումը կամ այլ անձանց հանձնումը

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 97.1 . Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ տնօրինումը կամ այլ անձանց հանձնումը

1. Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, արտոնության տրամադրման նպատակից (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի նպատակ սահմանված է) տարբերվող նպատակով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու համար ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է նախապես վճարել արտոնության տրամադրման հետևանքով չհաշվարկված և (կամ) չվճարված մաքսային վճարները:

Ապրանքներ տեղափոխող անձինք իրավունք չունեն օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցներն արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, բացառությամբ սույն կետի առաջին պարբերությունում նշված դեպքի, ինչպես նաև այն դեպքի, երբ սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները հանձնվում են սույն օրենսգրքի 170-177-րդ հոդվածներով սահմանված մաքսային արտոնություններից օգտվող անձանց միջև:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխելիս հայտարարագրելու օրվա դրությամբ հաշվարկված մաքսային արժեքից՝ մաքսային վճարների գործող դրույքաչափերով:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները չվճարելու դեպքում մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները բացթողումից հետո երեք տարվա ընթացքում արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու դեպքում մաքսային վճարների, ներառյալ` դրանց վճարումն ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գանձումը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(97.1 հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։