Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Փաստաբանների պալատի արտաքին աուդիտը
1. Յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով փաստաբանների պալատը պետք է ներգրավի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Փաստաբանների պալատի արտաքին աուդիտ իրականացնող անձին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով: Արտաքին աուդիտ իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է փաստաբանների պալատի խորհուրդը:
2. Փաստաբանների պալատը արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը:
3. Արտաքին աուդիտի եզրակացությունը մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում:»: