Հոդված 12. Օրենքի 13.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 12. Օրենքի 13.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13.1. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը
1. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
2. Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որևէ նշում չի կատարում:
3. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնն այնքան թեկնածուի, որքան կազմում է փաստաբանների պալատի ընտրվող մարմնի անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է:
4. Ընտրված են համարվում համապատասխան մարմնի ընտրվող անդամների թվի չափով առավելագույն կողմ քվեարկված թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա նվազագույն հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր և հաշվի չեն առնվում քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելիս:»: