Հոդված 28. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
Հոդված 28. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հանրային պաշտպանի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Առանց մրցույթի անցկացման հանրային պաշտպանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի մեկամյա ժամկետը կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել ևս մեկ տարով, եթե հանրային պաշտպանը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և չափանիշներին համապատասխան հանրային պաշտպանների գործունեության ստուգման և գնահատման արդյունքներով ստացել է համապատասխան անցողիկ միավորներ:»: