Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Օրենքի 45-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «նախագահը» բառից հետո լրացնել «՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ» բառերով.

2) 6-րդ մասի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը որոշվում է փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.

«9. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով:

10. Փաստաբանների պալատը, հիմնավոր կասկածներ ունենալով, որ հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով չսահմանված անձանց՝ դիմողի կողմից գրավոր հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելու պատճառով, պարտավոր է այդպիսի հանգամանքները հայտնի դառնալուց հետո՝ վեցամսյա ժամկետում, գործողություններ ձեռնարկել նման անձին պատասխանատվության ենթարկելու և փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված ողջամիտ վճարը պահանջելու համար, որը որոշվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված գնացուցակի հիման վրա:

11. Փաստաբանների պալատի խորհուրդն ստեղծում է հանրային պաշտպանի գրասենյակի պահուստային ֆոնդ՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձանց վճարումներ կատարելու նպատակով: Պահուստային ֆոնդի միջոցները չեն կարող օգտագործվել այլ նպատակով:

12. Պահուստային ֆոնդի միջոցները գոյանում են՝

1) սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված վճարներից.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։