Հոդված 36. Օրենքի 45.5-րդ հոդվածում՝
Հոդված 36. Օրենքի 45.5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. «փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահի առաջարկությամբ» բառերը փոխարինել «առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու փաստաբանական ակադեմիայի ղեկավարի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ:».
2) 2-րդ մասի 1-ին կետը «ուսման» բառից հետո լրացնել «և փաստաբանների մասնագիտական վերապատրաստման» բառերով: