Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը՝

1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը և փաստաբանի վարքագծի կանոնագիրքը կամ դրանց լրացումները կամ փոփոխությունները.

2) ընտրում է փաստաբանների պալատի նախագահին, խորհրդի և կարգապահական հանձնաժողովի անդամներին.

3) լուծում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:».

2) 4-րդ մասի «սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «կարգապահական հանձնաժողովի անդամների» բառերով.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (գումարմամբ կամ հեռակա կարգով) հրավիրվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ ոչ ուշ, քան երկու տարին մեկ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ հինգերորդի կամ փաստաբանների պալատի նախագահի պահանջով փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում: Փաստաբանների պալատի մարմինների ընտրությունների նպատակով ընդհանուր ժողովը հրավիրվում է համապատասխան մարմնի գործող կազմի լիազորությունների ավարտից առնվազն երեսուն օր առաջ:».

4) 6-րդ մասի «իրավազոր է» բառերը փոխարինել «իրավասու է (քվորում ունի)» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։