Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

«Հոդված 11.1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը

1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն ըստ էության քննող և որոշում կայացնող մարմինն է:

2. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված ինը փաստաբաններից:

3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝

1) քննարկում և լուծում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը.

2) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

4. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 6-րդ գլխով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։