Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների՝ քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ձեռք բերելը, ներկրելը և արտահանելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների՝ քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ձեռք բերելը, ներկրելը և արտահանելը

(վերնագիրը լրաց. 13.07.23 ՀՕ-268-Ն)

1. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ձեռք բերել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից հինգ օրվա ընթացքում արտահանվի Հայաստանի Հանրապետությունից:

2․ Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունից զենք արտահանելու ժամկետները, ներկրելու, արտահանելու և օգտագործելու կարգը խախտվելու դեպքում զենքն առգրավվում, վերցվում և հանձնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

3. Օտարերկրյա քաղաքացիները կարող են զենքի ցուցահանդեսին, որսորդությանը կամ սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով ներկրել միայն քաղաքացիական զենք՝ որսորդական տնտեսություն վարող կազմակերպության հրավերի և այդ կազմակերպության հետ կնքված պայմանագրի, սպորտային միջոցառումներին մասնակցելու հրավերի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվության առկայության դեպքում: Այդ զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է պայմանագրում կամ հրավերում նշված ժամկետում և համապատասխանության գնահատման չի ենթարկվում:

4. Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձևերի և մոդելների ներկրումը անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման նպատակով, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Բացառություն է կազմում նաև օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց ուղեկցելը՝ վերջիններիս անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով։ Նրանց կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանում է Կառավարությունը։

(18-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-475-Ն, լրաց. 13.07.23 ՀՕ-268-Ն)

(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։