Հոդված 19. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձանց, լիցենզավորված հրաձգարանների, սպորտային կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը
Հոդված 19. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձանց, լիցենզավորված հրաձգարանների, սպորտային կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը
(վերնագիրը փոփ. 13.07.23 ՀՕ-268-Ն)
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական և ծառայողական զենք՝ օրենքով սահմանված կարգով։ Ձեռք բերված զենքը ենթակա է գրանցման և հաշվառման՝ օրենքով սահմանված կարգով:
2․ Լիցենզավորված հրաձգարանները, սպորտային կազմակերպությունները կարող են ձեռք բերել քաղաքացիական և ծառայողական զենքեր, որոնք պետք է պահվեն նույն կազմակերպություններում և օգտագործվեն այդ կազմակերպությունների տարածքում:
3․ (մասն ուժը կորցրել է 13.07.23 ՀՕ-268-Ն)
(19-րդ հոդվածը փոփ. 13.07.23 ՀՕ-268-Ն)
(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)