Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐ

Հոդված 34. Հրաձգության հրահանգիչը

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Հրաձգության հրահանգիչը

1. Հրաձգության հրահանգիչը հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնող և հրաձգության հետ կապված այլ գործունեություն իրականացնող և վերահսկող անձ է, որին ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը տվել է հրաձգության հրահանգչի որակավորում:

2. Հրաձգության հրահանգիչը պարտավոր է՝

1) վերահսկել հրաձգարանի տարածքի համապատասխանությունը զենք և ռազմամթերք օգտագործելու ու դրանց հետ վարվելու անվտանգության կանոնների պահանջներին.

2) տեղեկացված լինել շրջանառության մեջ գտնվող՝ սույն օրենքով նախատեսված զենքի տեսակներից ու դրանց համար նախատեսված ռազմամթերքից և դրանց օգտագործման հնարավորություններից.

3) վերահսկել հրաձգարանի տարածքում զենքի և ռազմամթերքի համապատասխանությունը դրանց օգտագործման նպատակներին.

4) վերահսկել հրաձգարանում զենքի և ռազմամթերքի նպատակային նշանակությամբ օգտագործումը.

5) դիտարկել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել զենքի հետ վարվելակերպը հրաձիգների կողմից.

6) վերահսկել զենքի և ռազմամթերքի օգտագործման և դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները.

7) անհրաժեշտ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դժբախտ պատահարների դեպքում.

8) կատարել համապատասխան իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

3. Հրաձգության հրահանգչին անհրաժեշտ որակավորում տրվում է քննություն հանձնած անձին: Քննության ընթացքում ստուգվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները կատարելիս հրաձգության հրահանգչի գիտելիքներն ու ունակությունները:

4. Հրաձգության հրահանգչի որակավորման գործողության ժամկետը հինգ տարի է և կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ևս հինգ տարով:

5. Հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

(34-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-475-Ն, 16.01.24 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։