Հոդված 19. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը
Հոդված 19. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը
1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝
1) ստանդարտացման ամենամյա պետական ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը.
2) միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային և միջպետական ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը.
3) միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններին անդամակցության անդամավճարների մուծումը.
4) ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծումը և վարումը.
5) ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին:
2. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորման այլ աղբյուրներ են`
1) ազգային ստանդարտների իրացումից ստացված միջոցները.
2) պայմանագրային հիմունքներով ստանդարտների մշակումից ստացված միջոցները.
3) սերտիֆիկացումից ստացված միջոցները.
4) օրենքով չարգելված այլ միջոցներ: