Հոդված 3. Ստանդարտացման նպատակները և օբյեկտները
Հոդված 3. Ստանդարտացման նպատակները և օբյեկտները
1. Ստանդարտացման նպատակներն են`
1) արտադրանքի, ծառայությունների և գործընթացների անվտանգության մակարդակի բարելավումը, մարդկանց առողջության ու կյանքի և շրջակա միջավայրի պաշտպանությունը.
2) արտադրանքների, գործընթացների և ծառայությունների որակի բարձրացման խթանումը.
3) աշխատուժի, նյութերի և էներգիայի արդյունավետ օգտագործման երաշխավորումը.
4) արտադրության, բազմագործառութային կառավարման արդյունավետության բարձրացումը, համատեղելիության և համափոխարինելիության երաշխավորումը.
5) միջազգային առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը.
6) գիտատեխնիկական առաջընթացի և նորարարության խթանումը.
7) չափումների միասնականության ապահովումը.
8) պետության պաշտպանության ապահովումը.
9) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:
2. Ստանդարտացման օբյեկտներն են արտադրանքը, աշխատանքը (այդ թվում՝ գործընթացը) և ծառայությունը: