Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 9. Լիազորված պետական կառավարման մարմինը
Հոդված 9. Լիազորված պետական կառավարման մարմինը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`
1) մշակում և ապահովում է ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
2) ապահովում է պետության կարիքների համար ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ստանդարտացման ծրագիրը.
4) հաստատում և պետական գրանցման է ներկայացնում տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները:
(9-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-40-Ն)