Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 14. Ազգային ստանդարտները

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ազգային ստանդարտները

1. Ազգային ստանդարտներն են՝

1) Հայաստանի Հանրապետության ստանդարտները, որոնք մշակվում և կիրառվում են հայերենով.

2) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտները:

2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ և (կամ) նորմեր արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգության, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպառողական (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) և օգտահանելու վերաբերյալ, ինչպես նաև դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ:

Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, արտադրանքի, աշխատանքի և ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագիտական և այլ կազմակերպատեխնիկական և ընդհանուր տեխնիկական կանոններ:

3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը: «Հայաստանի ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ և չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար:

4. Միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտներն ազգային ստանդարտի կարգավիճակով ընդունվում և կիրառվում են ստանդարտացման ազգային համակարգով սահմանված հավանության և վերահրատարակման մեթոդներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։