Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 15.1. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 15.1. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները

1. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակումը, հաստատումը, վարումը և կիրառումն իրականացվում են ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

2. Միջազգային, միջպետական կամ այլ պետությունների դասակարգիչները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետությունում` ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

3. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները ենթակա են լիազորված պետական մարմնի կողմից հաստատման և պետական գրանցման:

(15.1-ին հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-40-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։