Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 18. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը և հրապարակումը, ազգային ֆոնդի ստեղծումը

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 18. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը և հրապարակումը, ազգային ֆոնդի ստեղծումը

1. Ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և ուղեցույցների հրապարակման և տարածման (տրամադրման) իրավունքը պատկանում է Ստանդարտացման ազգային մարմնին:

2. Ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների (որոնց անդամ է Հայաստանի Հանրապետությունը) ստանդարտների հրապարակումը և տարածումն իրականացվում են ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների սահմանած կարգով և պայմաններով:

3. Այլ պետությունների ստանդարտների հրապարակումը և տարածումն իրականացնում է Ստանդարտացման ազգային մարմինը` այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան:

4. Ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

5. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահպանման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և այլն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։