Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ազդարարում հանրությանը։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ:»: