Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 9-րդ հոդվածը՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումների մասին հաղորդումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը վերահասցեագրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է իրեն վերահասցեագրված՝ իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:»: