Հոդված 9
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված 9.1. Ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրությունը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները վարում են ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրություն իրենց և իրենց ենթակա մարմիններում ստացված հաղորդումների վերաբերյալ, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Վիճակագրության մեջ պետք է զետեղված լինեն ազդարարման վերաբերյալ տեղեկությունները ըստ հետևյալ տողերի՝ ներքին, արտաքին, հանրությանը և միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված:»: