Հոդված 12. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝
Հոդված 12. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերով.
«1.1. Այն դեպքերում, երբ չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ հայցադիմումին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը, կամ հայցադիմումն ստորագրված չէ, դատավորի աշխատակազմը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել հայցվորին հայցադիմումում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում դատավորի աշխատակազմը նույն ժամկետում կարող է կազմել հայցադիմումում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է հայցվորին:
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը կամ հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր, որոնք թերությունների մատնանշման պահին չէին բացահայտվել դատավորի աշխատակազմի կողմից:
1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում հայցադիմումը վերադարձնելու մասին, եթե առկա են հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր:
1.4. Սույն հոդվածի 1.1-ին մասի կարգավորումը կիրառելի է այն դեպքերում, երբ առկա չեն սույն հոդվածի 1.1-ին մասում չնշված հիմքերով հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Այն դեպքերում, երբ հայցադիմումում առկա թերությունների վերացման համար հայցվորը չի տեղեկացվում, այդ թվում՝ երբ արձանագրություն չի կազմվում, առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կայացնում է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում` այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկում է հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց՝ միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն։»: